Ռուսաստանի դաշնության 3 քաղաքացիներ նոյեմբերի 20-ին ներխուժել են «Բարեկամություն» մետրո կայարանի փակուղի եւ ներկել են գնացքի վագոնները: Ինչպես հայտնում են Aravot.am-ի աղբյուրները, այս մասին իրավապահներին հաղորդում է ներկայացրել Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի գնացքային կարգավար Մ. Կ.-ն՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը առավոտյան:
Ինչպես տեղեկացանք՝ միջոցառումների արդյունքում բերման ենթարկված անձինք բնակվում են Մոսկվայում: Դ. Դուդնիկինը, Մ. Կաշինինը եւ Ի. Ներոնովինը բերման են ենթարկվել՝ պետական գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով: Ոստիկանությունում նրանք տվել են ինքնախոստովանական բացատրություն:
Դեպքի առիթով նախապատրաստվում են նյութեր:
Միջադեպի առնչությամբ, Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից Aravot.am-ին հայտնեցին, որ գործը նախաքննության փուլում է, որն իրականացնում են ոստիկանությունն ու քննչական մարմինները, եւ քանի որ հանդիսանում է նախաքննական գաղտնիք՝ որեւէ բան չեն կարող ասել:
Կարդացեք նաև
Վնասի չափը նույնպես հայտնի չէ, պարզվում է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ