Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեզ ուղղակի մտցրել են փակուղի եւ ստիպում են իրենց խաղը խաղալ. այսուհետ ժողովուրդը պետք է իր խաղը թելադրի». Պահանջում են հրապարակել փաստաթուղթը

Նոյեմբեր 22,2021 15:20

Այսօր Հանրապետության հրապարակում «5165» շարժման նախաձեռնությամբ բողոքի ցույց էր կազմակերպվել՝ ստորագրվելիք փաստաթուղթը հրապարակելու պահանջով: Ոստիկանները հորդորեցին կառավարության շենքին չմոտենալ, այլ հավաքվել ժամացույցի հատվածում:

 

Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն 4 տարի է՝ մեր հայրենիքի հետ կապված հարցերին պատասխան չկա. «Ոնց ուզում՝ բանակցում են, որտեղ ուզում՝ բանակցում են: Մենք մեր տանը դարձել ենք իրավազուրկ: Այսօր եկել ենք այդ պահանջով, որ ամեն մեկս մեր իրավունքին տեր կանգնենք ու պահանջենք, որ մեզ հետ այսուհետ հաշվի նստեն: Այդ թուղթը, որ ասում են՝ մեր սեղանին դրված է եւ մենք էլ համաձայն ենք այդ թղթի հետ, ի՞նչ թուղթ է դա»:

Տոնոյանն ասաց, որ ժողովրդից շատ կառավարության դիմաց ոստիկան է հավաքվել ու սա նաեւ ժողովրդի խնդիրն է, անվստահության մթնոլորտ կա. «Կոչ եմ անում բոլորին՝ յուրաքանչյուրդ եկեք եւ ձեր իրավունքին տեր կանգնեք: Մի՞թե չի հետաքրքրում, թե ինչ են անելու մեր հայրենիքի հետ, ինչ են տալու: Միայն մի պայմանով կարող ենք այս արգելքները հաղթահարել, եթե մենք շատ լինենք: Ասում են՝ վաղը ձեր հարցերին կպատասխանենք «live»-ով: Փորձում են ժողովրդի գլխի տակ հերթական փափուկ բարձը դնել, հիմարացնել ու իրենց ուզածով անել: Էլ տեղ չունենք, ժողովուրդ ջան մեր զինվորները զոհվում են այնտեղ, թշնամին անարգել մտնում է մեր տարածքները վերցնում է, արդեն բացեիբաց պարզ է, որ էլի փորձում են խաղեր խաղալ, հետո էլ կասեն՝ բա եկան, վերցրեցին, չեք ուզում խաղաղ տալ՝ պատերազմով կվերցնեն: Հիմա մեզ ուղղակի մտցրել են փակուղի եւ ստիպում են իրենց խաղը խաղալ: Այսուհետ ժողովուրդը պետք է իր խաղը թելադրի ու ասի՝ սա խաղ չէ, հայրենիքի գոյության խնդիր է: Մենք բոլորս զինվորի կողքին ենք ու եթե պիտի մեռնենք՝ պատվով մեռնենք: Ո՞ւմ արյունն էր կարմիր այն տղաների արյունից, որոնք իրենց կյանքը տվեցին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930