Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմելլա Աբովյան․ «Կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է մնալ լարված, թեեւ նկատվում է նոր դեպքերի 40-50% նվազում»

Նոյեմբեր 22,2021 14:55

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է մնալ լարված, թեեւ  նկատվում է նոր դեպքերի 40-50% նվազում։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով՝ նոր դեպքերի թվի նվազումը պայմանավորված է երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատությունների արձակուրդներով, սակայն ուսումնական հաստատությունների վերաբացմամբ՝ կա վարակի տարածման ռիսկի ավելացում։

Ըստ տիկին Աբովյանի՝ այսօր վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1-ից ցածր է, կազմում է 0.5-0.6․ «Այսինքն՝ վարակի տարածման տեմպերը դանդաղել են։ Հույս ունեմ, որ բնակչությունը հակահամաճարակային կանոնները կպահպանի, ավելի շատ մարդիկ կպատվաստվեն եւ վերջապես կգա մի ժամանակ, որ մենք կկարողանանք գոնե վերահսկել այս հիվանդությունը»։

Ռոմելլա Աբովյանն ասաց, որ նախատեսվում է դեկտեմբերի 1-ից նոր փոփոխություն մտցնել՝ աշխատողների համար ՊՇՌ թեստի ցուցանիշ ներկայացնելու պահանջը, որն այսօր 14 օրը մեկ է, կդառնա 7 օրը մեկ:

Անդրադառնալով պատվաստման կեղծ հավաստագիր ձեռք բերելու դեպքերին, տիկին Աբովյանն ասաց՝ երբ անձը ձեռք է բերում կեղծ հավաստագիր, այնուհետեւ հիվանդանում կամ մահանում ցուցանիշների իրական պատկերը խեղաթյուրվում է․ «Կան հանձնաժողովներ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930