Սլովենիայի Չատեժ-օբ-Սավի քաղաքում ավարտվեցին շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ եւ տղամարդկանց 23-րդ թիմային առաջնությունները:
Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը վաստակեց թիմային 10 միավոր եւ 31 թիմերի մրցակցությունում պայքարն ավարտեց 11-րդ հորիզոնականում: Մեր աղջիկներից լավագույն անհատական արդյունքը ցույց տվեց առաջատարը, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը մասնակցեց ութ տուրի եւ վաստակեց 6,0 միավոր:
Տղամարդկանց պայքարում մեր թիմը Լեւոն Արոնյանի բացակայությամբ իր անվան դիմաց գրանցեց 12 թիմային միավոր եւ լրացուցիչ գործակիցներով ճանաչվեց 7-րդը:
Առավել հաջող հանդես եկան Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը:
Կարդացեք նաև
Այս երկու գրոսմայստերները, համապատասխանաբար, 3-րդ եւ 4-րդ խաղատախտակների առջեւ մասնակցեցին բոլոր ինը տուրերին, չկրեցին ոչ մի պարտություն եւ վաստակեցին 6,0-ական միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ