Ermenihaber. Թուրքիայում՝ Էրզրումի (Կարին) նահանգի Քյոփրյուքյոյի շրջանում 4․7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժի օջախը եղել է 6․90 կմ խորության վրա։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ևս Էրզրումում երկրաշարժ էր եղել` 5․1 մագնիտուդ ուժգնությամբ։