Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս փաստաթուղթը միակ լեգիտիմություն ունեցող փաստաթուղթն է ՀՀ սահմանների մասին». ԱԺԲ անդամը՝ Վիլսոնի փաստաթղթի մասին

Նոյեմբեր 22,2021 14:18

«Դուրս եկեք փողոց, լցվեք հրապարակները, և ցույց տանք ԱՄՆ-ին ու մեր մյուս դաշնակիցներին, որ Նիկոլ Փաշինյանը, ռուսական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող իշխանությունները չեն արտահայտում ՀՀ ժողովրդի կարծիքը»,- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ հայտարարեց Ազգային ժողովրդական բևեռի (ԱԺԲ) երիտասարդական թևի ներկայացուցիչ Արա Շախոյանը:

Այս պահին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ ընթանում է Ազգային ժողովրդական բևեռի հավաքը: Հավաքի նպատակն է շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին, քանի որ 1920 թվականի նոյեմբերի 22-ին նախագահ Վիլսոնը ստորագրել է փաստաթուղթ ՀՀ սահմանների մասին:

Հավաքի մասնակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին, այնուհետև պատրաստվում են նամակներ հանձնել նաև մյուս դեսպանատներին:

Արա Շախոյանը, անդրադառնալով նախագահ Վիլսոնի ստորագրած փաստաթղթին, հայտարարեց. «Այսօր այս փաստաթուղթը միակ լեգիտիմություն ունեցող փաստաթուղթն է ՀՀ սահմանների մասին: ԱՄՆ-ի և ՀՀ-ի բարեկամական և իրապես դաշնակցային հարաբերությունները կշարունակվեին մինչ օրս, եթե տարածաշրջանը չօկուպացվեր հայ-թուրքական տանդեմի կողմից»:

ԱԺԲ անդամները ահազանգեցին՝ այժմ թշնամին նոր հարձակում է պատրաստում, և հայ ժողովուրդը պարտավոր է դուրս գալ փողոց և դուրս գալ ռուսական ազդեցության տակ գտնվող իշխանություններից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930