ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Հենց նոր դուրս եկա ոստիկանության Նոր Նորքի բաժնից: Այցելել էի այսօր Մյասնիկյան պողոտայի վրա հայրենիքի կործանման դեմ ցույց անող բերման ենթարկվսծ մեր վեց հայրենակիցների:
Ձերբակալվածներից մեկին ազատ էին արձակել, չորսը բողոք չունեին, մեկի նկատմամբ կարմիր բերետավորները բռնի, անհամաչափ ուժ էին կիրառել:
Ռեժիմը պետք է հասկանա, որ ոստիկանական բռնաճնշումներով հայ ժողովրդի պայքարի ոգին կոտրել հնարավոր չէ:
Կարդացեք նաև