Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Բագրատունի. Հայաստանի մերօրյա իշխանությունները ոչ մի կերպ պատրաստ չեն պետական մասշտաբով հայրենադարձություն կազմակերպելու

Նոյեմբեր 22,2021 11:20

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում գտնվող ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ եւ Լիբանանի ԱԺ-ում hայկական պատգամավորական խմբի նախագահ Հակոբ Բագրատունու եւ հայրենադարձ լիբանանահայերի միջև։ Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ու ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Ավետիս Կիտանյանը։

Հանդիպմանը ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հաստատել է հայրենադարձների հետ շարունակական հանդիպումների կարևորությունը։ Նա նաև հայտնել է ՀՅԴ Հայաստանի կառույցի եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորների պատրաստակամությունը՝ հնարավոր միջոցներով աջակցել հայրենադարձների առջև ծառացած խնդիրների լուծմանը։

Հակոբ Բագրատունին առաջին հերթին ընդգծել է ՀՅԴ ամբողջ աշխարհում սփռված կառույցների միջև համագործակցությունը՝ ի խնդիր թե’ համայնքներում, թե’ հայրենիքում ապրող մեր հայրենակիցների բարօրության։ Լիբանանի ԱԺ-ում Հայկական պատգամավորական խմբի նախագահն անդրադարձել է նաև Լիբանանում տիրող իրավիճակին ու հաստատել, որ Լիբանանում հայ համայնքը մնում է աշխարհասփյուռ հայության կարևորագույն օղակներից մեկը, այն քաղաքական միավոր է երկրի սահմանադրությամբ ու քաղաքական դրվածքով։

Բագրատունին նաև հավելել է, որ այսօր Լիբանանում տիրում է շատ ծանր իրավիճակ, ու որոշ չափանիշերով նույնիսկ ավելի վատթար, քան քաղաքացիական պատերազմի օրերին։

Հակոբ Բագրատունին շեշտել է` պատմության ընթացքում հավաքական կամովին հայրենադարձությունը երբեք չի հաջողվել, իսկ Հայաստանի մերօրյա իշխանությունները ոչ մի կերպ պատրաստ չեն պետական մասշտաբով հայրենադարձություն կազմակերպելու՝ այդ քայլի պահանջած սոցիալական, տնտեսական, մշակութային ու այլ պահանջներով։ «Հետևաբար, որոշել ենք մնալ ու պայքարել։ Իսկ այդ նշանակում է՝ ամեն ճիգ թափել, որ Լիբանանի մեր համայնքը երկրի ներկա տագնապի մեր կարելիության սահմաններում թեթեւացնենք»,- ասել  է Հակոբ Բագրատունին՝ շեշտելով, որ Լիբանանի հայ համայնքի օժանդակության կոչին դրական ու գործնական քայլերով արձագանքել են բոլորը, սկսած Հայաստանի ու Արցախի ՀՅԴ կառույցներից, մինչև Կաթողիկոսություններ ու հայկական կազմակերպություններ, միություններ։

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930