Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զբաղվածության ինչ ծրագրեր է առաջարկում պետությունը՝ պատերազմի մասնակից, վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ունեցող անձանց

Նոյեմբեր 22,2021 10:44
soc

✅ Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին աշխատանքի տեղավորած գործատուին տրամադրվում է`

  • Աջակցություն առավելագույնը 100,000 դրամի չափով՝ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի համար՝ եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով,
  • Միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500,000 դրամի չափով՝ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում։

📌 Համագործակցություն՝

✅ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ ռազմական գործողություններին մասնակից ավելի քան 100 շահառուի «JavaScript» ծրագրավորման լեզվի մասնագիտական ուսուցման դասընթաց անցնելու հնարավորություն (կրթություն ստանալու և որոշակի գործիքակազմի տիրապետելով)՝ հետագայում աշխատանք գտնելու նպատակով։

✅ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի հետ՝ 2020 թ․ ռազմական գործողություններին մասնակցած առնվազն 100 շահառուի համար մասնագիտական ուսուցման կազմակերպման, աշխատանքային պրակտիկայի և աշխատանքի տեղավորման նպատակով։ Մինչ հիմնական աշխատանքի անցնելը՝ ծախսերը հոգալու համար յուրաքանչյուր ամիս շահառուներին վճարվում է առնվազն 80,000 դրամ։

✅ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ՝ 2020թ․ արցախյան պատերազմի առնվազն 100 մասնակցի և նրանց ընտանիքների մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման, աշխատաշուկայում մրցունակության բարձրացման և կայուն զբաղվածության ապահովման նպատակով։

 ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930