Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գորիսի անվտանգության խորհուրդը իրազեկման ցույց է իրականացնում: 44 րոպեով Երեւանում փողոցներ են փակվել: Այս պահին փակ է Արշակունյաց պողոտան: Այսպիսով, ցուցարարները քաղաքացիներին երեկոյան 17.00-ին հրավիրում են Հանրապետության հրապարակ՝ կասեցնելու սահմանազատման եւ սահմանագծման՝ ժողովրդի թիկունքում ընթացող գործընթացը:
Խորհրդի անդամ Արա Զոհրաբյանը ոստիկանության գործողությունների վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ: Նրա հետ խոսեց ոստիկանության՝ Շենգավիթի բաժնի պետի տեղակալը՝ ասելով, որ անհնազանդության ցույցը խաթարում է քաղաքացիների բնականոն կյանքը, որ շտապ բուժօգնության մեքենաները ցույցի պատճառով չեն կարողանում տեղաշարժվել եւ, որ պատասխանատվությունն ամբողջությամբ մնալու է ցուցարարների վրա:
Կարդացեք նաև
Ցույցի մասնակիցներից մեկն էլ հակադարձեց, որ ոստիկանները լռում են, երբ իշխանության անօրինական գործողությունների պատճառով 18-ամյա զինվորներն են զոհվում, երբ երկիրը հանձնվում է թուրքին: Ոստիկանները նրան ուժով հեռացրին երթեւեկելի հատվածից՝ պատճառաբանելով, որ ճանապարհն են ազատում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ