Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք թուրքերի դե՞մ եք». Երեւանում փողոցներ են փակվել

Նոյեմբեր 22,2021 10:00

Այսօր վաղ առավոտից Երեւանում փողոցներ են փակվել: Ցուցարարները այսպիսով քաղաքացիների ուշադրությունն են փորձում հրավիրել Հայաստանում եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին եւ հանգուցալուծումները գտնելու համար 17.00-ին հրավիրում են Հանրապետության հրապարակ:

Հիմնական պահանջներն են.

«- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

– թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

– պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը»:

Ոստիկանները փորձում են ցուցարարներին հեռացնել, նրանցից մեկն ուղիղ հարց տվեց ոստիկաններին. «Դուք թուրքերի դեմ ե՞ք: Սա թուրքերի դեմ է, ախպերս, նրանք փորձում են մեր 18 տարեկան տղաներին սպանել»:

«Սա իրազեկման ակցիա է: Մենք գիտենք, որ սահմանագծման-սահմանազատման հետ կապված հակահայկական ծրագիր է իրականացվում, մենք, այսօր, այսպիսով, ուզում ենք ժողովրդին արթնացման կոչ անենք: Այսօր ժողովրդի մեջքի ետեւում հերթական անգամ ազգակործան գործ են անում. սահմաններում, մեր զինվորներին չեն զինել պատշաճ, աշխարհազորը չեն ձեւավորել: Ժողովուրդ ջան, պետք է արթնանա՞նք, թե՞ ոչ, այնքան ենք քնել, որ արդեն գերտերություններն առանց մեզ իրենք են որոշում, թե մեր հետ ի՞նչ անեն»,- ասաց «Զարթոնք» կուսակցության ղեկավար, փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն, որը փողոց փակողների շարքերում է:

Հիշեցնենք, նոյեմբերի 20-ին Գորիսում կայացած հանրահավաքում տրվեց Գորիսի անվտանգության խորհրդի ստեղծման մեկնարկը ։ Գորիսի մտավորականության հետ հավաքին մասնակցեցին լրագրող-վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որոնք հանրապետության այլ մարզերի բնակիչների հետ ավտոերթով հասել էին Գորիս։ Արա Զոհրաբյանը նույնպես խորհրդի անդամ է:

Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ փողոցները 44 րոպեով են փակել՝ նեղություն տալով մարդկանց եւ այդպիսով փորձելով արթնացնել դիմադրության շարժում, քանի որ, եթե անգամ իշխանության ներկայացուցիչներն այսօր գնում են բանակցությունների, պետք է շատ հստակ իմանան, որ ժողովուրդը պահանջատեր է:

Իսկ ոստիկանության գործողությունները Արա Զոհրաբյանն այսպես բնութագրեց. «Առանց իրավական հիմքերի խոչընդոտում են մեր ակցիան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930