Ինչպես հայտնել էինք, երեկ տեղի ունեցավ Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնի հանդիսավոր փակումը, որի ժամանակ ամփոփվեց նաև «FestOFF» ծրագիրը, որը նախատեսված էր ուսանողների և անկախ թատերախմբերի համար։
Ժյուրիի կազմը ղեկավարում էր դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյանը։
Կարդացեք նաև
Ժյուրիի որոշմամբ հաղթող ճանաչվեց Մարիամ Հարությունյանը՝ «Շեքսպիրյան Տրիլոգիա» բեմադրությամբ, որը անգլիացի դրամատուրգի ստեղծագործությունների վառ հերոսուհիների՝ Ջուլիետի, Դեզդեմոնայի, Լեդի Մակբեթի սիրո և դրանց խոցելի կողմերի մասին է:
Հաղթողը փառատոնի կողմից շեքսպիրյան թեմատիկայով նոր ներկայացման բեմադրության ամբողջական ֆինանսավորում ստացավ։
Նշենք նաև, որ փառատոնը հյուրընկալել է 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի և հյուրի, որոնց թվում են հեղինակավոր արվեստագետներ, միջազգային փառատոնների տնօրեններ՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։
Լուսանկարները տրամադրվել են փառատոնի աշխատակազմի կողմից։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ