Երեկ` նոյեմբերի 20-ին, Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում փակվեց Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը։
Վերջին ներկայացումը, որը հայ հանդիսատեսը հնարավորություն ստացավ դիտելու, Ալմեթի թաթարական պետական դրամատիկական թատրոնի «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումն էր` Կարո Բալյանի բեմադրությամբ։
Նշենք, որ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է: Փառատոնի հիմնադիրը Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն է, իսկ 2016 թվականից այն տնօրինում է Կարո Բալյանը։
Լուսանկարները տրամադրել է փառատոնի աշխատակազմը։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ