Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվեց Գորիսի  անվտանգության խորհուրդը

Նոյեմբեր 20,2021 23:56

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 20-ին Գորիսում կայացած հանրահավաքում տրվեց Գորիսի անվտանգության խորհրդի ստեղծման մեկնարկը։ Գորիսի մտավորականության հետ հավաքին մասնակցեցին լրագրող-վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որոնք հանրապետության այլ մարզերի բնակիչների հետ ավտոերթով հասել էին Գորիս։

Ըստ Նաիրի Հոխիկյանի՝ եթե այս իշխանությունները չհրաժարվեն սահմանազատման եւ սահմանագծման փաստաթուղթը ստորագրելուց, ապա կլինի նաեւ իշխանությունների հրաժարականի պահանջ:  Հոխիկյանը հայտարարեց, որ ցույցը շարունակական է լինելու, չի սահմանափակվելու միայն Գորիսով, լինելու է նաեւ ավտոերթ Սյունիքի մարզում: «Այստեղ 300 մարդ է հավաքված, բայց վստահ եմ , 300-ը ժամանակի ընթացքում կդառնա 3000, 30.000, 300.000, որովհետեւ մեր պետականության հարցն է»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։

Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ առկա  խնդիրը միայն սյունեցուն չի ու սյունեցիների անունից դիմեց բոլոր հայերին «Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, պիտի  յուրաքանչյուր հայի գիտակցությանը հասնի։  Սա ուղղակի բարձունք չի, ոչ էլ ուղղակի ճանապարհ է։ Սա մեր պետականության անմիջական վտանգումն է։ Ունենք Արցախի 25 տոկոս եւ վտանգված Հայաստան։ Պիտի համախմբեք միասնական լինենք,»,-ասաց Հովսեփյանը՝ կոչ անելով կանանց ամուր կանգնել տղամարդկանց թիկունքին, խրախուսել՝ որ զենքն ու կրակը լինի դիպուկ։

«Լինենք միասնական, սա վերաբերում է շիրակցուն, լոռեցուն, տավուշցուն, ցանկացած հայի; Եթե այսօր  կոտրեցին Սյունիքի մեջքը, ինչը Հայաստանի ողնաշարն է,  ապա վաղը կոտրելու են Շիրակը, Լոռին, Երեւանը եւ ցանկացած մարզ․մենք հայրենիք չենք ունենա։ Պիտի այսօր փակենք Սյունիքի դարպասները ցանկացած թշնամու առաջ»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Հավաքի վերջում հրապարակվեց Գորիսի մտավորականության նախաձեռնող խմբի հայտարարությունը, ըստ որի ստեղծվում է   Գորիսի անվտանգության խորհրդի ստեղծման մասին։

«Անվտանգության խորհրդի անելիքներն են լինելու մասնավորապես․

Նպաստել պարեկային ծառայության ուժեղացմանը բնակավայրերում, ջրամբարներում եւ այլ կարեւոր նշանակության օբյեկտներում՝ անհրաժեշտության դեպքում համալրելով տեխնիկական միջոցներ։

Ստեղծել մեխանիզմներ բնակավայրերի բնակչությանը զինելու ուղղությամբ։

Նպաստել ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը եւ իրականացնել մարզումներ ֆիզիկա֊տակտիկական, ինչպես նաեւ կրակային պարապմունքների տեսքով։

Բոլոր դպրոցներում, կրթական օջախներում իրականացնել արագացված կուրսեր առաջին բուժօգնության, ինչպես նաև արտակարգ իրավիճակի դեպքում անհրաժեշտ ընթացակարգերի վերաբերյալ, ներգրավելով ԱԻՆ-֊ի, Կարմիր Խաչի, Գորիսի ՈՄԱ-֊ի եւ նմանատիպ այլ կառույցների ռեսուրսները։

Ձեւավորել համընդհանուր վստահության մթնոլորտ մեր բանակի հանդեպ, ուժեղացնել բանակ հասարակություն կապը։

Այն կետերը, որոնց համար անհրաժեշտ լինի ձեւավորել հանրային պահանջ, կազմակերպել հավաքներ, միջոցառումներ եւ տարբեր ակցիաներ։

Նրանք, ովքեր ունեն առաջարկություններ, կարող են մոտենալ մեր նախաձեռնող խմբի անդամներից որեւէ մեկին եւ օժանդակել անվտանգության խորհրդի ձեւավորմանը, օրակարգերի ձեւավորմանը, ինչպես նաեւ գործընթացների իրականացմանը»,-ասված է հայտարարության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930