Դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցող 10-ը քաղաքական ուժերի թվում է նաեւ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը:
Կուսակցության համամասնական ցուցակը կազմված է 31 թեկնածուներից: Այն գլխավորում է Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը: Իսկ ցուցակում երկրորդ համարը փոխքաղաքապետ Արման Բերնեցյան է:
Կուսակցության կազմում է նաեւ Վանաձորի համայնքապետարանի տրանսպորտի եւ առեւտրի սպասարկման բաժնի պետ Արման Մովսիսյանը:
Ցուցակում ընդգրկված է նաեւ Հայաստանի «Եվրոպական համալսարան» հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, Վանաձորի համայնքի ավագանու անդամ Կարեն Դավթյանը:
Կարդացեք նաև
Համայնքի ավագանու թեկնածուների մեջ է նաեւ «Գլորիա» կարի ֆաբրիկայի հոսքագծի վարպետ Հասմիկ Խլոպուզյանը:
Վանաձորի համայնքի ղեկավարի օգնական Թամարա Գրիգորյանը եւս ՀԱՍԿ-ի կազմում է:
Կուսակցության կազմում ընդգրկված են նաեւ ներկայացուցիչներ՝ կրթության ոլորտից, ՀԿ աշխատակիցներ, մարզադպրոցներից մասնագետներ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ