Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընտանիքների կարիքների գնահատումն ու պետության աջակցությունը պետք է լինի հասցեական ու հետևողական․ Արման Թաթոյան

Նոյեմբեր 20,2021 21:42

Լսենք երեխաներին, սովորեցնենք ինքնուրույն կյանքի հմտություններ ու առաջնային դարձնենք երեխայի լավագույն շահը. ուղերձ Երեխաների համաշխարհային օրվա առթիվ.

Պետք է յուրաքանչյուրս մեր աշխատանքում ներդնենք առավելագույն ջանքեր մեր երեխաների համար ավելի լավ երկիր ժառանգություն թողնելու համար, որտեղ յուրաքանչյուր որոշման հիմքում կլինի երեխայի լավագույն շահը:

Նոյեմբերի 20-ը Երեխաների համաշխարհային օրն է, հետևաբար՝ ևս մեկ առիթ բարձրաձայնելու խնդիրները, որոնց բախվում են երեխաները:

Մենք կհաջողենք միայն այն ժամանակ, երբ կստեղծենք երեխայի կարիքներին համապատասխան արժանապատիվ ներառական միջավայր, կբացահայտենք երեխայի կարողությունները, կսովորեցնենք ինքնուրույն կյանքի հմտություններ, կլսենք ու կհարգենք երեխայի կարծիքը: Այս կենսական ճանապարհին ծնողները, պետությունն ու հասարակությունը պետք է գործեն՝ իրար օգնելով:

Երեխայի խնամք ու պաշտպանություն իրականացնող հաստատություններում, հատուկ դպրոցներում գտնվող երեխաները նույնպես ունեն մեր ամենօրյա ուշադրության կարիքը:

Մենք ավելի մեծ պատասխանատվություն ունենք նրանց նկատմամբ՝ ապահով ու բարեկեցիկ կյանք երաշխավորելու համար:
Ես մշտապես նշել եմ, որ երեխայի համար լավագույն միջավայրը ընտանիքում ապրելն ու դաստիարակվելն է: Հետևաբար, ընտանիքների կարիքների գնահատումն ու պետության աջակցությունը պետք է լինի հասցեական ու հետևողական: Հաստատությունից տուն վերադարձած երեխան պետք է իր մեջքի հետևում զգա նաև պետության աջակցությունը:

COVID-19 համավարակը, պատերազմը, մեր երկրի սահմանային բնակավայրերում կրակոցներն ու լարվածության մթնոլորտը ցավալի ազդեցություն են թողել երեխաների վրա (տեղահանված, կրթությունից դուրս մնացած երեխաներ և այլն) և հետևանքների վերացումը դեռ տևական աշխատանք է պահանջելու: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշատակազմը հետևողական աշխատանքներ ենք կիրականացնում նաև այդ ուղղությամբ:
Երաշխավորելով երեխաների իրավունքները ողջ ծավալով՝ մենք ստեղծում ենք ավելի ուժեղ, ներառական և բարձր արժեքներ ունեցող հասարակություն:

Արման ԹԱԹՈՅԱՆ
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930