Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը
Հարգելի բարեկամներ, ընկերներ,
Դեկտեմբերի 5-ին տեղի է ունենալու Փարաքար միավորված համայնքի ավագանու ընտրությունները։ Միավորված համայնքն ընդգրկում է Փարաքար, Թաիրով, Մերձավան, Նորակերտ, Մուսալեռ, Պտղունք, Արևաշատ, Այգեկ, Բաղրամյան գյուղերը։
Մտադիր լինելով շարունակել օգտակար լինել մեր միավորված համայնքին՝ ես մասնակցում եմ ընտրություններին «Դավիթ Մինասյան» դաշինքի ցուցակով, որը գլխավորում է Փարաքար համայնքի գործող ղեկավար Դավիթ Մինասյանը։ Այս պաշտոնում նա ընտրվել է 2019թ. սեպտեմբերին և երկու տարվա ընթացքում իր աշխատանքով ու բնակիչներին իր արձագանքող վերաբերմունքով վաստակել է համայնքի բնակչության համատարած հարգանքը։
Կարդացեք նաև
Հարգելի բնակիչներ,
Կոչ եմ անում ձեր քվեն տալ «Դավիթ Մինասյան» դաշինքին։ Կոչ եմ անում հորդորել ձեր հարևաններին, ընկերներին, ազգականներին քվեարկել «Դավիթ Մինասյան» դաշինքի օգտին՝ քվեաթերթիկում՝ թիվ 2։
Իմ բոլոր ընկերներին, ծանոթներին,
Հայաստանում ու Հայաստանից դուրս որտեղ էլ բնակվելիս լինեք, եթե ունեք ընկեր, ծանոթ, բարեկամ Արմավիրի մարզի Փարաքար, Թաիրով, Մերձավան, Նորակերտ, Մուսալեռ, Պտղունք, Արևաշատ, Այգեկ, Բաղրամյան գյուղերում՝ հորդորեք, որ անպայման մասնակցեն ընտրություններին ու իրենց քվեն տան «Դավիթ Մինասյան» դաշինքին։