Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը հասկացել են, թե ովքեր են Հայաստանում իշխանություն զբաղեցնողները և, օգտվելով առիթից, ով ինչպես կարողանում է, վերցնում է իր հասանելիքը. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 20,2021 18:28

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ ասում էի, որ Թուրքիայից «դրական ազդակներ» չի կարող ստացվել, ինչպես Փաշինյանն էր պնդում, իշխանությունը ներկայացնող տարբեր դեմքեր անիմաստ ջանքեր էին գործադրում համոզելու, որ թուրքերը փոխվել են, արդեն արժե հարաբերություններ կարգավորել։

Երբ Էրդողանն իր խոսքում ուղղակի ու անուղղակի ձևով խոսում էր նախապայմանների դիմաց ՀՀ-ի հետ հարաբերությունների նորմալացման մասին, սրանք իրենց հայտնի կենդանու տեղը դրած պնդում էին՝ դրական ազդակներ կան։

Այսօր արդեն Փաշինյանի ԱԳ նախարարն է հայտարարել, որ իրենք ուզում են կարգավորել թուրքերի հետ հարաբերությունները, բայց Թուրքիան նոր նախապայման է առաջադրել՝ միջանցք։

Բոլորը հասկացել են, թե ովքեր են Հայաստանում իշխանություն զբաղեցնողները և, օգտվելով առիթից, ով ինչպես կարողանում է, վերցնում է իր հասանելիքը, իսկ դրա դիմաց Հայաստանը միայն կորուստ ու զոհողություններ է ստանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930