Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սյունիքի հիվանդանոցներին հատկացվել են թթվածնի խտացուցիչներ

Նոյեմբեր 20,2021 16:42

Մեկ   շաբաթում  Սյունիքի մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու 220 նոր դեպք, գրանցվել է 11 մահ։ Այս պահին Կապանի եւ Գորիսի բժշկական կենտրոններում բուժում է ստանում 96 մարդ, 588 հոգի բուժում է ստանում  ամբուլատոր պայմաններում։

Մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 310 հոգի։ Շատ է թթվածնակախյալ հիվանդների թիվը։ «Քանի որ բաժանմունք ընդունում ենք ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ, նրանց մեծ մասը ունի թթվածնի կարիք։ Հիմնախնդիրներից մեկը թթվածնի սղությունն է։ Թթվածինը ծախսվում է ավելի շատ, քան մեզ մատակարարում են թթվածանային կայանները»,-ասում է Կապանի բժշկական կենտրոնի թերապեւտ, կորոնավիրուսային բաժանմունքի բժիշկ Նարինե Գրիգորյանը։

Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի  օրերս  կայացած  նիստում որոշվեց մարզի բժշկական կենտրոնների համար ձեռք բերել թթվածնի խտացուցիչներ։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված խնդիր է առաջանում թթվածնային բալոնների օպերատիվ լիցքավորման, եւ քանի որ ողջ հանրապետությունում ծայրահեղ վիճակ է, մարզի կայաններում չեն հասցնում լիցքավորել բալոնները, որոշեցինք մարզի բժշկական կենտրոնների համար ձեռք բերել խտացուցիչներ, որոնք հնարավորություն է տալիս փոխարինել թթվածնային բալոններին։ Դրանք կօգտագործվեն ֆորշ-մաժորային դեպքերում, երբ չունենանք թթվածնային բալոններ։ Մինչեւ օրս նման վիճակ չենք ունեցել։ Փորձում ենք կանխարգելել եւ իրավիճակը վերահսկել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է  Սյունիքի մարզպետարանի  գլխավոր քարտուղար, Սյունիքի հարցերով միջգերատեսչական խմբի անդամ Էդգար Մարտիրոսյանը։

Կապանի բժշկական կենտրոնի կորոնավիրուսային բաժանմունքն ունի 115 մահճակալ, իսկ Գորիսինը՝ 30 մահճակալ։ Մարզային իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում մարզի բոլոր հիվանդանոցներում բացել կորոնավիրուսային բաժանմունքներ, եթե դրանց անհրաժեշտությունը լինի։

Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա նոյեմբերի 18-ի դրությամբ,  մարզում պատվաստվել է 40 902 հոգի, որից առաջին դեղաչափն ստացողները՝ 28 867-ն են։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930