Ամենօրյա շրջայցերի ընթացքում ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցները բախվում են տարբեր խնդիրների: Ամենատարածվածը՝ թափոնը սխալ թափոնաման նետելն է: Լուսանկարներից պարզ է դառնում, որ կապույտ թափոնամանի մեջ քաղաքացիները ստվարաթուղթ են նետել, դեղինի մեջ ապակի ու անգամ կենցաղային աղբ:
Վերհիշենք.
Դեղին թափոնամանը նախատեսված է թղթի համար,
Կապույտը՝ պլաստիկի,
Մոխրագույնը՝ ապակու,
Կանաչը՝ կենցաղային աղբի։
Կարդացեք նաև
Հարգելի սրտացավ քաղաքացիներ, թափոնը ճիշտ թափոնամանի մեջ նետելը ձեզնից հավելյալ ժամանակ չի խլելու, մինչդեռ այն տեսակավորող աշխատակիցների համար դառնում է գլխացավանք: Խնդրում ենք հարգել աշխատակիցների ժամանակն ու թափոնները լցնել ճիշտ թափոնամանների մեջ:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»