Նոյեմբերի 21-ին Իրանում մեկնարկում է բանակայինների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի թիմը:
Մարզչական շտաբը հրապարակել է այն ինը ըմբիշների անունները, որոնք Թեհրանի մրցագորգում կգոտեմարտեն մեդալների համար: Նրանք են. 57 կգ՝ Մանվել Խնձրցյան, 61 կգ՝ Հարություն Մանուկյան, 65 կգ՝ Գեւորգ Թադեւոսյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Մենուա Յարիբեկյան, 79 կգ՝ Հրայր Ալիխանյան, 86 կգ՝ Մհեր Մարկոսյան, 92 կգ՝ Հովհաննես Մխիթարյան, 125 կգ՝ Լյովա Գեւորգյան:
Ազատ ոճայիններից հետո կմեկնարկեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանն այստեղ ներկայանալու է տասը մարզիկով. 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան, 60 կգ՝ Նորայր Հախոյան, 63 կգ՝ Մուրադ Հարությունյան, 67 կգ՝ Սամվել Աղաջանյան, 72 կգ՝ Կարեն Ասլանյան, 77 կգ՝ Վարուժան Գրիգորյան, 82 կգ՝ Արտավազդ Վարդանյան, 87 կգ՝ Գեւորգ Թադեւոսյան, 97 կգ՝ Արթուր Շահինյան, 130 կգ՝ Դավիթ Օվասապյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ