«Փորձերը՝ պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա՝ անհեռանկար են, ինչպես նաև գրավոր դիմումները ՌԴ-ին՝ ռազմական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով Ադրբեջանի դեմ: ՌԴ-ն մաքսիմալ կերպով աջակցություն ցուցաբերում է, որքան կարողանում է»,- այս մասին «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով ՌԴ դիրքորոշմանը վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտերի առնչությամբ:
Նա նշեց, որ Մոսկվայի մտադրությունների մեջ չի մտնում լայնամասշտաբ էսկալացիան Ադրբեջանի հետ, որին Թուրքիան աջակցում է հենց միայն այն պատճառով, որ Բաքուն անհապաղ կերպով կդնի Ղարաբաղում ռուս խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման նպատակահարմարության հարցը:
Հարցին, թե այն բանից հետո, երբ հայկական կողմը համաձայնել է սահմանի դեմարկացիա-դելիմիտացիա իրականացնելու ռուսական առաջարկներին, կարո՞ղ են լինել նոր բռնկումներ, Արեշևը պատասխանեց․ «Այս հարցին լավագույնս կպատասխանի պարոն Փաշինյանը, քանի որ նա խուսափել է համապատասխան համաձայնագրի ստորագրումից և քննարկումից: Ինչո՞վ էր առաջնորդվում, գուցե նրանով, որ Արևմուտքը կօգնի, դժվար է ինձ համար ասել»:
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 Ժամ» թերթի այս համարում