Խաղաղության ու սիրո մասին կարգախոսներով 2018-ին իշխանության եկածները 44-օրյա պատերազմի ժամանակ գոնե մեզ՝ լրագրողներիս հետ մասնավոր զրույցներում անկեղծանում էին, թե վայ-հարեւանների հետ խաղաղ օրակարգով ապրելն անհնար է: Ճիշտ է՝ նրանց մեծ մասը չէր տեսնում, թե սահմանին ու մարտադաշտում ինչ է կատարվում, բայց գոնե լսում էին, թե ինչ վայրագությունների են ենթարկվում մատղաշ, հաճախ աղջկա ձեռք բռնել չհասցրած 18-ամյա տղաները: Պատգամավորների քիչ մասն է տեսել ու լսել անօդաչու թռչող սարքերի զարհուրելի, մահվան գույժը բերող ձայնը: Իսկ դրանք պատերազմի օրերին թափվում էին վարար, հորդառատ անձրեւի պես, բայց ի տարբերություն անձրեւի, ոչ թե հովացնում էին արյունից լերդացած ու ռումբերից շիկացած հողը, այլ մոխրացնում էին բոլորին միանգամից ու մի հարվածով:
Ադրբեջանցիների ու թուրքերի հետ խաղաղ ապրելու օրակարգը, իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի երեւան բերել: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի թեզն էր՝ «Խաղաղություն, հաշտութուն, բարիդրացիություն»: Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, սակայն, որ հաշտության հասնելու բանաձեւ ուներ, իսկ դա կյանքի կոչելը կոնկրետ, խիստ հասեցական ճանապարհային քարտեզով էր հիմնավորում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղության հասնելու ո՛չ բանալին ունի, ո՛չ էլ, ըստ երեւութին, դրան հասնելու ճանապարհից է գլուխ հանում:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում