Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավաստի տեղեկություններ կան, որ ստորագրված է փաստաթուղթ՝ միջանցքի մասին». Ավետիք Իշխանյան

Նոյեմբեր 19,2021 22:03

«Միայն վերջին պարտությունը ցույց տվեց, որ որեւէ մեկին պետք չէ մեղադրել: Մեր ապիկարությունն է պատճառը: Նույնը եղել է 1921 թվականին: Ես ձեզ վստահաբար եմ ասում, որ 1921 թվականին Արցախը կարող էր միանալ Հայաստանին, եթե հայ բոլշեւիկները հետեւողական լինեին. դրանք փաստեր են»,- այսօր կայացած հանրային լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ հավելելով, որ հայ բոլշեւիկներն, ի տարբերություն ռուս բոլշեւիկների, համարեցին, որ ընդհանուր պետություն է եւ պետք չէ որեւէ բան անել:

Հիշեցնենք, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը եւ «Ի պաշտպանություն Արցախի հանրապետության» կազմկոմիտեն այսօր հանրային լսումներ էին կազմակերպել՝  «Արցախի եւ Սյունիքի հանձնումը Հայաստանի կործանումն է» թեմայով: Միջոցառման կազմակերպիչները գտնում են, որ Արցախի հիմնահարցի կարգավորման իրավական տարբերակն այլընտրանք չունի եւ Հայոց պետականության պահպանման եւ հզորացման գրավականը ազգային միասնությունն է: Հանրային լսումներն անցան այս երկու օրակարգային հարցերի շուրջ՝ Ազգային միասնության խորհուրդ ձեւավորելու տեսլականով:

Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ պատերազմը սկսվել է 2018-ից՝ հենց այդ ժամանակ են դրվել պարտության հիմքերը՝ հետեւողական հակառուսական քաղաքականությամբ, գոնե թղթի վրա մեր դաշնակցին թշնամի դարձնելով եւ Ադրբեջանին հարձակման հիմք տալով, ինչին էլ հետեւեց պատերազմի ապիկար կառավարումը, որը պարտության տանող ուղիղ ճանապարհն էր:

Բանախոսի կարծիքով, դիմադրողական շարժումը Հայաստանում պետք է ստեղծվեր դեռ 2020-ի նոյեմբերի 10-ին, բայց կուսակցական դաշտի պառակտվածության պատճառով դա չեղավ, իսկ հետագայում ստեղծվեց կուսակցական շարժում, որտեղ յուրաքանչյուր կուսակցություն իր թելն էր առաջ տանում: Ինչեւէ, նա կարծում է, որ այսօր գոնե պետք է համընդհանուր շարժում ստեղծվի, քանի որ իրավիճակն օրհասական է եւ եթե Սյունիքն էլ կորցնենք՝ կորցնում ենք ամեն ինչ. «Բավականին հավաստի տեղեկություններ կան, որ նույնիսկ ստորագրված է փաստաթուղթ՝ միջանցքի մասին»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930