Լրահոս
Օրվա լրահոսը

«Կտեսնեք Չարենցի ասպետական դրսևորումների բազմաթիվ օրինակներ»․ Լույս է տեսել Հովիկ Չարխչյանի նոր գիրքը

Նոյեմբեր 19,2021 21:35

Նոյեմբերի 19-ին «Դարան» գրախանութում կայացավ Հովիկ Չարխչյանի «Չարենց և Արﬔնուհի. Սիրախաղ կրակի հետ» գրքի շնորհանդեսը։ Գրքում առաջին անգամ ներկայացվում է Եղիշե Չարենցի և բանաստեղծուհի Արﬔնուհի Տիգրանյանի սիրո ամբողջական պատմությունը՝ նորահայտ վավերագրերի ու ﬕնչ օրս անհայտ փաստերի հիման վրա: Փաստագրական վեպը պատմություն է ոչ միայն հանճարեղ բանաստեղծի գայթակղությունների և դրանց դժվարին հանգուցալուծումների մասին, այլև գեղեցիկ ու ողբերգական սիրո վավերագրումն է:
Հովիկ Չարխչյանի խոսքով՝ փաստագրական ստեղծագործության մեջ հեղինակը չի կարող հորինել հերոսներ, իրավիճակներ, կոնֆլիկտներ: Այդ ամենը արդեն կա, և միշտ չէ, որ բոլոր պատմությունները հետաքրքիր են: Հեղինակը պետք է հասկանա, թե ինչը ընթերցողին կհետաքրքրի:

Հովիկ Չարխչյանը երկար ժամանակ մտածել է՝ պե՞տք է այս օրերին շնորհանդես կազմակերպել, թե՞ ոչ. «Մտածեցի ու հասկացա, որ եթե չլինեն գիրն ու գրականությունը, ինչ-որ նոր բան արարելը, ապա ինչու՞ ենք պատերազմել»:

Գրքի վրա աշխատել է չորս տարի: Հիմնական հերոսներն են Արմենուհին, Չարենցն ու Վարդգես Ահարոնյանը։ Արխիվային նյութերի մեծ մասը գտնվել է Հայաստանից դուրս՝ Վրաստանում, Եվրոպայում և Միացյալ նահանգներում, որտեղ Արմենուհին անցկացրել է իր կյանքի վերջին տարիները: Արմենուհի Տիգրանյանը ժամանակին եղել է դաշնակցությանը հարող բանաստեղծուհի, և այդ պատճառով իր կողմից գիրք չի հրատարակվել: «Կինս է կազմել և խմբագրել Արմենուհի Տիգրանյանի ստեղծագործությունները»,-ասում է Չարխչյանը:
Կան Չարենցի կողմից գրված բանաստեղծություններ, որոնք առաջին անգամ են դրվում ընթերցողի առջև: «Երբ կարդաք պատմությունը, կտեսնեք Չարենցի ասպետական դրսևորումների բազմաթիվ օրինակներ»,-վստահեցնում է Հովիկ Չարխչյանը։

Գրող, թարգմանիչ  Արմինե Մուրադյանն ասում է՝ մեզ թվում է, որ Չարենցին լիովին բացահայտել ենք, բայց այս գիրքը գալիս է մեկ անգամ ևս ապացուցելու, որ հանճարներն իրենց կյանքի յուրաքանչյուր փուլում ունեն  հետաքրքիր և առեղծվածային պատմություններ, որոնք պետք է լուսաբանվեն․
«Ինձ համար գրքում բացահայտում էր հենց Արմենուհի Տիգրանյանը, քանի որ քիչ ուսումնասիրված հայ բանաստեղծուհի է»։
Շնորհանդեսին ներկա Եվա Հարությունյանը ասում է․«Ծանոթանալով գրքի ստեղծման պատմությանը՝ որոշել եմ անպայման կարդալ այն: Միշտ հետևում եմ Հովիկ Չարխչյանի գործունեությանը և համոզված եմ, որ այս մեկն էլ հերթական ստացված գործերից է»։

Լիանա ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930