ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը համակարծիք է՝ ստեղծված իրավիճակում միասնականության ուղիներ է պետք որոնել, բայց, իր գնահատմամբ, ամեն օրը վտանգավոր է, ժամանակը շատ սուղ է եւ դա մեզ խանգարում է: «Եվ հատկապես կարեւոր է այն հանգամանքը, որ պետք է առաջնային ճակատ մղվի ազգային արժեքային համակարգը»,- ասաց Պարույր Հայրիկյանն այսօր կայացած հանրային լսումների ժամանակ՝ հավելելով, որ հաճախ ենք խոսում ազգային արժեքների մասին, բայց հաճախ չգիտակցելով, որ ազգայինի գլխավոր արժեքը հայ մարդն է:
Հիշեցնենք, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը եւ «Ի պաշտպանություն Արցախի հանրապետության» կազմկոմիտեն այսօր հանրային լսումներ էին կազմակերպել՝ «Արցախի եւ Սյունիքի հանձնումը Հայաստանի կործանումն է» թեմայով: Միջոցառման կազմակերպիչները գտնում են, որ Արցախի հիմնահարցի կարգավորման իրավական տարբերակն այլընտրանք չունի եւ Հայոց պետականության պահպանման եւ հզորացման գրավականը ազգային միասնությունն է: Հանրային լսումներն անցան այս երկու օրակարգային հարցերի շուրջ՝ Ազգային միասնության խորհուրդ ձեւավորելու տեսլականով:
Պարույր Հայրիկյանն ասաց, որ ինքն ու իր կուսակիցներն այսօր մասնակցում են այս միջոցառմանը, քանի որ Արամ Սարգսյանի հետ ժամանակին շատ կարեւոր հարցի շուրջ են համաձայնության եկել՝ Սահմանադրության եւ եթե իրենց տեսլականներն ընդունված լինեին, այժմ Հայաստանում միանգամայն այլ իրավիճակ կլիներ: Նա նշեց, որ Սահմանադրության իրենց տարբերակի մերժողներից մեկն էլ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է եղել:
Խոսելով ազգային միասնականության գաղափարի մասին, Պարույր Հայրիկյանը նշեց, որ տարիներ շարունակ ունեցել ենք «պաշտոնական» դիրքորոշում, որը եղել է պարտվողականությունը: Ի հավաստումն իր դիրքորոշման, նա պատմեց մի դեպք այն մասին, թե ինչո՞ւ իր՝ Լաչինի պարետ եղած տարիներին, Աիմավան 10-ում, որտեղ 20 ընտանիք էր բնակվում, այդպես էլ էլեկտրագծեր չանցկացվեցին: «Տարիներ անց ես հասկացա. իրենք միայն միջանցք էին ծրագրում: Ի սկզբանե իրենք ծրագրել էին՝ ամեն ինչից հրաժարվել»,- ասա ԱԻՄ նախագահը:
Կարդացեք նաև
Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը Պարույր Հայրիկյանը տեսնում է Սահմանադրության փոփոխության ճանապարհով:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի Գրիգորյան