ԵԱՀԿ-ն փորձում է օգտագործել հասանելի բոլոր գործիքները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար: Այս մասին հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Ես կապ եմ պահպանում արտգործնախարարների հետ: Այս շաբաթ ես արդեն երկու անգամ խոսել եմ Հայաստանի արտգործնախարարի, և երկու անգամ՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Եվ մենք փորձում ենք օգտագործել բոլոր այն մեխանիզմները, որոնք մեզ հասանելի են՝ այս հակամարտության լուծման համար: Եվ դա այն է, ինչի շուրջ մենք շատ սերտ աշխատում ենք Ռուսաստանի հետ»,- ասել է Լինդեն:
Լինդեն նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին 2020թ. նոյեմբերին պատերազմը դադարեցնելու և 2021թ. նոյեմբերի 16-ին Սյունիքում կրակի դադարեցման ռեժիմ հաստատելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ