Առջեւում Սեւ ուրբաթն է՝ Black Friday-ն: Ողջ աշխարհում մարդիկ սպասում են այդ օրվան՝ գնելու համար իրենց երազանքի հեռախոսը, զգեստը, օծանելիքը…
Եվ ողջ աշխարհում ՝ այդ թվում Հայաստանում, յուրաքանչյուր տարի հազարավորները բողոքում են, որ գնի իջեցումը սպասվածից քիչ է եղել, երբեմն չի եղել: Ու նույնիսկ դրանից հետո անհամբեր սպասում են հաջորդ տարվա Black Friday-ին:
Նոյեմբերի 26-ին ընդառաջ Կոնվերս Բանկը ներկայացնում է մի քանի խորհուրդ՝ ինչպես պլանավորել գնումները ցանկալին ստանալու ու, միաժամանակ, բյուջեի ճեղքվածքից խուսափելու համար:
-Գների մոնիտորինգ կատարեք՝ խանութում պարբերաբար ծանոթանալով այն ապրանքի գներին, որը մտադիր եք գնել Black Friday-ի ժամանակ: Ուշադիր եղեք, այդ օրը զեղչվում են ոչ բոլոր ապրանքները:
Կարդացեք նաև
Գների մոնիտորինգ կարող եք կատարել նաեւ առցանց՝ ասենք ամերիկյան այնպիսի կայքերում, ինչպիսիք են
-Բյուջե հատկացրեք՝ այն առանձնացնելով Ձեր «դրամապանակից»
-Կազմեք պարտադիր գնումների ցանկ եւ փորձեք չշեղվել դրանից
-Հիշեք՝ 1+1=2 ակցիայից ոչ միշտ են շահում. Որպես կանոն արժեքում ներառված է լինում նաեւ երկրորդ ապրանքի ինքնարժեքը: Զուգահեռաբար, դուք կարող եք ստանալ ապրանք, որի կարիքը ամենեւին չունեք:
Իսկ եթե դուք նախընտրում եք այդ օրը կատարել առցանց գնումներ, ապա.
-Նախապես գրանցվեք Ձեր սիրելի բրենդների կայքերում-Դա կօգնի գների եւ արտադրանքի մոնիտորինգ կատարել՝ առանց տնից դուրս գալու, ինչպես նաեւ ժամանակին տեղեկացվել ակցիաների ու զեղչերի մասին,
-Գնում մի կատարեք կասկածելի ու անհայտ կայքերից: Եթե հնարավոր է, օգտվեք անոնիմ ռեժիմից եւ այն կայքերից, որոնք cookie –ներ չեն պահպանում,
-Ուշադրություն դարձրեք կայքի հետ տվյալների փոխանակման անվտանգությանը: Հիշեք՝ բրաուզերի վերևի ձախ անկյունում արտացոլված HTTPS գրառումը կանաչ գույնով կամ կողպեքի նշանը անվտանգության հավելյալ երաշխիք են,
-Գնումներ մի կատարեք կայքերում, որոնք պահանջում են սոցիալական քարտի համարը (SSN) , անձնագրի սերիան և համարը: Օգտագործեք բարդ՝ մեծատառ+փոքրատառ+թիվ+ նշան պարունակող գաղտնաբառ,
– Գնումներ կատարեք Կոնվերս Բանկի Վիզա վիրտուալ քարտով: Այն նախատեսված է առցանց գնումների համար, անվտանգ է: Դրանով հնարավոր չէ հասանելիություն ստանալ Ձեր ֆինանսական միջոցներին ու հաշիվներին:
Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/visa-virtual/
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: