Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Դեկտեմբերի 31-ին զգույշ եղեք հայեր, որտեղ էլ ապրում եք»

Նոյեմբեր 19,2021 17:31

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը այսօր խոսեց խորհրդանիշների մասին, որոնց Ադրբեջանը մեծ կարեւորություն է տալիս:

«Անշուշտ, հիշում եք օրերս՝ նոյեմբերի 8-ին, կատարվածը Շուշիի տակ, երբ հայ սպանվեց: Դա նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեկ տարին լրանալու նախօրյակն էր: Անպայման մարդկային նոր զոհ պետք է լիներ: Դա բարբարոսներից եկած սովորույթ է: Կարող եք հարցնել, թե նոյեմբերի 16-ին ինչ էր, երբ նրանք նոր մարտական գործողություններ սկսեցին Հայաստանի դեմ: Ասեմ, նոյեմբերի 17-ին Ադրբեջանում նշվում էր ազգային վերածննդի օրը: Հստակեցնենք, որ այդ սիմվոլիզմը իրենց մոտ պահպանվում է, եւ այն մարդիկ, ովքեր իրականացնում են դա, հետագայում ուղղակի խրախուսվում են ամենատարբեր ձեւերով:

Եթե մենք իշխանության մեջ չունենք մեկը, որը զգուշացնի, թե որ օրերին ինչ է լինելու, ես պարտքս եմ համարում ասելու, որ դեկտեմբերի 31-ը համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրն է: Զգույշ եղեք, հայեր՝ որտեղ էլ ապրում եք»,- հորդորեց տիկին Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930