Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը տեղի կունենա, բայց դրա համար անհրաժեշտ է կողմերի փոխադարձ համաձայնությունը: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Հանդիպման համար անհրաժեշտ է փոխադարձ համաձայնություն, որպեսզի բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայն լինեն դրա հետ: Ես վստահ եմ, որ նման հանդիպում տեղի կունենա»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ