Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջանցքի մասին խոսելն անգամ ավելորդ է, չի լինելու». կառավարության մեկնաբանությունը. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 19,2021 15:32

«Հայկական ժամանակ». «Զանգեզուրյան միջանցքի» մասին ՀՀ կառավարության դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հավաստեցին Կառավարությունից՝ նշելով. «Միջանցքի մասին խոսելն անգամ ավելորդ է, չի լինելու: ՀՀ կառավարությունը, հավատարիմ մնալով իր իսկ սկզբունքներին, անգամ ավելորդ է համարում ԶԼՄ-ներում շրջանառվող, այսպես կոչված, միջանցքի մասին քննարկումները մեկնաբանելը»:

Նշենք, որ այսօր առավոտից ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են կեղծ լուրեր շրջանառել, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» մասին: Հղում տալով տելեգրամյան իրենց ալիքներին՝ այդ երկրի լրատվամիջոցները գրում են, թե իբր նոր եռակողմ համաձայնագիր է ստորագրվելու Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ, եւ որ այդ փաստաթուղթը վերաբերում է «Զանգեզուրյան միջանցքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930