Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան

Նոյեմբեր 19,2021 15:15

ԱՀ առողջապահության նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակում շարունակում է ներդնել բազմաթիվ ծրագրեր, որոնց լիարժեք իրականացումը կնպաստի Արցախում բնականոն կյանքի վերականգնմանը: Ուրախալի է այն փաստը, որ Արցախում գործում է արտամարմնային բեղմնավորման ծրագիրը, ինչը կխթանի ժողովրդագրական աճին:

Ի լուր մեր հայրենակիցների ուրախությամբ կարող ենք հայտնել, որ Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան: Համոզված ենք, որ արտամարմնային բեղմնավորման ծրագիրը կերջանկացնի շատ ընտանիքների:

Վերջին  ութ ամիսների կտրվածքով արտամարմնային բեղմնավորման  են ուղեգրվել  52  զույգ, որից 39-ի մոտ  արդեն  կատարվել է բեղմնավորում, 17-ի մոտ ստացվել է հղիություն: Օպերատիվ բուժումից հետո (լապարոսկոպիա և հիստերոսկոպիա)  հերթագրված են  տասնյակ զույգեր, որոնք նույնպես  պատրաստվում են արտամարմնային բեղմնավորման:

Հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ԱՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ ռեպրոդուկտոլոգիայի կաբինետը գրանցել է 8900 այց:

Արտամարմնային բեղմնավորմամբ առաջնեկի ծնունդով ազդարարվեց Արցախում ծրագրի հաջող ընթացքը՝ արձանագրելով տեղի բժիշկների մասնագիտական կարողություններն ու հաջողությունները:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930