Ermenihaber. Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Ուրֆայի շրջանում նոյեմբերի 19-ի առավոտյան ոստիկանությունը բերման է ենթարկել քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալության լրագրող Էմրուլլահ Աջարին։
Նշենք, որ Մալաթիայի հանրապետական դատախազությունն ավելի վաղ լրագրողի դեմ հետաքննություն էր սկսել։ Վերջինս մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ»։
Աջարի տանը կատարվել է խուզարկություն, որի ընթացքում ոստիկանությունն առգրավել է նրա համակարգիչն ու լուսանկարչական սարքի հիշողության քարտը։