Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց է ստացվում, որ ՀՀԿ-ն կարողանում է ստանալ ԵԺԿ-ի բավական հասցեական հայտարարությունը, իսկ ամբողջ պետական ապարատը դա չի հաջողում». Մամիջանյան

Նոյեմբեր 19,2021 14:09

«Պետք է հասկանալ, թե ռազմական գործողություններից 2-3 օր հետո փաստացի մոտ 2 տասնյակ մեր զինծառայողների մասին որեւէ տեղեկություն չկա: Մարտական գործողությունները տեղի են ունեցել ոչ այնքան մեծ հատվածում, դրանք լայնամասշտաբ բնույթ չեն կրել, կրակի ինտենսիվությունը այնքան մեծ չի եղել, որի արդյունքում մենք 2-3 օր մեր զինծառայողների մասին որեւէ տեղեկություն չունենայինք»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս հարցադրումները հնչեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Member of ‘I Have Honor’ faction Tigran Abrahamyan hold a parliamentary briefing at the RA National Assembly building in Yerevan, Armenia

Նա մտահոգիչ է համարում ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվող տեսանյութերը, որտեղ երևում է, որ խոշտանգումների ու բռնությունների են ենթարկում մեր զինվորներին. «Անկախ այն բանից, թե նրանք ինչ հանգամանքներում են գերեվարվել, անհայտ կորել, մեր գլխավոր խնդիրը պետք է լինի այդ մարդկանց հրատապ ձեւով հայրենադարձումը»:

Ըստ Տիգրան Աբրահամյանի, իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում, այդ թվում՝ տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով, որպեսզի ստեղծված իրավիճակի հետ կապված գլխավոր խնդիրը՝ ՀՀ տարածքների օկուպացայի թեման երրորդ պլան մղի ու հանրային ուշադրությունը սեւեռի երկրորդական, երրորդական բաղադրիչների վրա:

Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, թե սահմանազատման, սահմանագծման աշխատանքների հետ կապված ՌԴ-ից 3 առաջարկ է ստացել, երեքն էլ հայկական կողմի համար ընդունելի են: Ըստ Տիգրան Աբրահամյանի, Փաշինյանը սրանով ուզում է հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե այն, ինչ կատարվում է, հայ-ռուսական համագործակցության եւ Հայաստանի շահերի տիրույթում է: Բայց դրա հետ կապված մեծ կասկածներ կան:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ նշեց, որ 7-րդ գումարման ԱԺ-ն գործուղումների ամենամեծ ֆոնդն ուներ, բայց «44-օրյա պատերազմի արդյունքում տեսանք, որ չեղավ մեկ երկիր, որը հիմնարար 3 սկզբունքներից ուժի կիրառումն իր հայտարարության մեջ հստակ ներկայացներ: Նույնը հիմա է՝ չկա որեւէ հասցեական հայտարարություն: Ո՞նց է ստացվում, որ ՀՀԿ-ն կարողանում է ստանալ ԵԺԿ-ի բավական հասցեական հայտարարությունը, իսկ ամբողջ պետական ապարատը խորհրդարանական դիվանագիտությամբ դա չի հաջողում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930