Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը լավ կլինի` քիչ շրջանառի 5 մլրդ-ի թեման եւ առհասարակ քիչ դրդի պարոն Վանեցյանին բարձրաձայնել իրողություններն իր մասին». Մամիջանյան

Նոյեմբեր 19,2021 13:45

Որտե՞ղ է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, նրան չենք տեսնում Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո, թե որտե՞ղ է 5 մլրդ-անոցը. այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողների այս հարցին ի պատասխան՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նախ հորդորեց էթիկայից զուրկ պաշտոնյաներին չկրկնել. «Արթուր Վանեցյանը գրեթե ամեն օր գտնվում է ԱԺ-ում: Ազգային ժողովում չգտնվելու պարագայում գտնվում է «Հայրենիք» կուսակցության գրասենյակում: Ինչ վերաբերում է հարցուպատասխանին մասնակցության կամ չմասնակցությանը, պարոն Վանեցյանը ենթադրում է, որ հերթական ստերը լսել կարելի է ոչ միայն դահլիճում, այլ նաեւ այլ վայրերում: Իսկ Նիկոլ Փաշինյանը լավ կլինի քիչ շրջանառի 5 մլրդ-ի թեման եւ առհասարակ քիչ դրդի պարոն Վանեցյանին բարձրաձայնել այս կամ այն իրողությունները իր մասին, որոնք պարունակում են նաեւ պետական գաղտնիք: Դա իր շահերից վստահաբար չի բխում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930