«Հայ ֆեստ» 19-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի «Խոսքեր, խոսքեր, խոսքեր» կարգախոսն ունի։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը։ Վերջինիս հաղորդմամբ` այս տարի փառատոնը կկայանա նոյեմբերի 21-24-ը։
Ղուկասյանի խոսքով` այս տարի փառատոնի ձևաչափում մի շարք փոփոխություններ են կատարվել, հիմնական մասը առցանց եղանակով կկազմակերպվի։ Չնայած դրան, բանախոսը վստահեցնում է, որ հանդիսատեսի համար մի շարք նորություններ են սպասվում, որոնք չնայած անսովոր կթվան, բայց հետաքրքիր կլինեն։
Փառատոնը կբացի ԱՄՆ-ի Arlekin Players թատրոնը` «chekovOS» առցանց ներկայացմամբ, որը բեմադրել է Իգոր Գոլյակին ըստ Չեխովի «Բալենու այգին» պիեսի։
Այս տարի «Հայ ֆեստ»-ը նվիրված է փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայի հիշատակին։
Կարդացեք նաև
Մանրամասները` առաջիկայում
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ