Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այն բանաձեւը, որն ինքն է առաջարկում, մենք կորցնում ենք Արցախը վերջնականապես». Արծվիկ Մինասյան

Նոյեմբեր 19,2021 13:26

«10 օր առաջ Հ1-ի եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չի կարող իրականացվել դեմարկացիա եւ դելիմիտացիա, երբ կրակում են: Դրանից հետո տեղի է ունենում ադրբեջանական կողմի հարձակում եւ մենք ունենում ենք այս պահի դրությամբ անհայտ զոհերի, գերիների, անհետ կորածների թիվ: Այդ ընթացքում ՔՊ պատգամավորները խրոխտ հակառուսական հայտարարություններ են անում, դասեր են տալիս ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին են անդրադարձ կատարում: Դրա հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հեզաբար հայտարարում է, որ ՌԴ–ի կողմից 3 առաջարկություն է եղել ու իր համար դա ընդունելի է: Տպավորություն է, որ իրականացվում է նույն 44-օրյա պատերազմի սցենարը, որի ավարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե փրկել է 30 հազար զինվորի կյանք ու այսպես կոչված խաղաղությունը փորձեց վաճառել մեր հասարակության վրա»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ վերջին օրերի դեպքերի քրոնիկոնն այսպես ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հիշեցրեց, թե ԱԳՆ-ն, Նիկոլ Փաշինյանը որքան հակասական արտահայտություններ են արել, տրամագծորեն իրարից խիստ տարբեր. «Այն բանաձեւը, որն ինքն է առաջարկում, մենք կորցնում ենք Արցախը վերջնականապես: Այդ մարդն իր հայտարարություններով օրինականացնում էր նաեւ ադրբեջանական օկուպացիան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930