Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Այս պահին սահմանում իրավիճակը կայուն է, բայց դա չի նշանակում, որ մենք մեր զգոնությունը պետք է կորցնենք». Անդրանիկ Քոչարյան

Նոյեմբեր 19,2021 12:46

Այս պահին սահմանում իրավիճակը կայուն է, բայց դա չի նշանակում, որ մենք մեր զգոնությունը պետք է կորցնենք: Զգոնություն չկորցնել նշանակում է նաեւ, որ մեր վերաբերմունքն արտահայտենք երկրի ներսում, բոլորս մեկտեղենք մեր ջանքերը, որպեսզի հակառակորդը որեւէ հնարավորություն չունենա իր գործողություններով նաեւ ներքին լարվածություն առաջացնի: Իսկ դա կբերի միայն մեկ բանի՝ լրացուցիչ կորուստների մեր զինված ուժերում: Մեր խնդիրն է լինել իրականում ԶՈՒ-ի կողքին, ոչ թե բառերով, այլ՝ գործերով, մասնակցությամբ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսպես պատասխանեց հարցին, թե ինչպիսին է իրավիճակը սահմանին եւ հնարավոր համարո՞ւմ է լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը:

Անդրանիկ Քոչարյանը դժգոհեց ընդդիմադիրների պահվածքից, որ բոյկոտեցին ԱԺ նիստը ու հեռացան. «Պետք է լինենք անկեղծ ու ազնիվ, եթե ասում ենք՝ բանակի կողքին ենք, պետք է իրականում լինենք բանակի կողքին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930