Նոյեմբերի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում «Ինֆինիտի FX35» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա Գայանե Եղիազարյանին, որը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն