Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունները վկայում են, որ իրավիճակը չի հանդարտվել. Պուտին

Նոյեմբեր 19,2021 12:04

Հայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունները վկայում են, որ տարածաշրջանում իրավիճակը չի հանդարտվել, և պահանջում է ռուս խաղաղապահ զորամիավորման՝ որպես տարածաշրջանում կայունության երաշխավորի մասնակցություն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի ԱԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստում:

«Մեկ տարի առաջ ՌԴ ակտիվ միջնորդական ջանքերով դադարեցվեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում: Սակայն վերջին փոխհրաձգությունները հայ-ադրբեջանական սահմանին ցույց տվեցին, որ իրավիճակն այդ տարածաշրջանում մինչև վերջ չի հանդարտվել,- ասել է նա:- Կայունություն ապահովելու համար չափազանց պահանջված են ռուս խաղաղապահ զորամիավորման ջանքերը՝ որպես կրակի դադարեցման ռեժիմի և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր»:

Պուտինը հավելել է, որ ռուսական դիվանագիտության դերն աճում է՝ շարունակելու ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կարգավորելու, Հարավային Կովկասում տնտեսական կապերը վերականգնելու և տրանսպորտային միջանցքներն ապաշրջափակելու ուղղությամբ: «Իմ կարծիքով՝ այնտեղ հեռանկարները վատ չեն: Տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում Ռուսաստանը, շահագրգռված են այդ խնդիրների երկարաժամկետ լուծմամբ»,-ասել է Պուտինը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930