Aravot.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Ջոնիկ Մինասյանը և հայտնել, որ իր հարևան Լ. Ս.-ն, համայնքապետի տեղակալ Զ. Բ-ն , առաջատար մասնագետ Վ. Դ.-ն եւ աշխատակազմի քարտուղար Ա. Հ.-ն գողացել և վաճառել են իր ջրատար երկաթյա խողովակները, ինչին մասնակից է համայնքի ղեկավար Տ. Մ.-ն:
Մինասյանը ներկայացել է բաժին և հաղորդում տվել, թե համայնքապետարանի աշխատակիցներն իր պահանջով 3 խողովակներ նոյեմբերի 12-ին դրել են իր հողամասի առվի մոտ՝ տեղադրելու նպատակով, սակայն իր հարեւան Լ.Ս.-ն դրանք տեղափոխել է իր բակ:
Ըստ նույն աղբյուրի, Ջոնիկ Մինասյանը հարեւանից հարցրել է, թե ինչու է տանում խողովակները, վերջինս պատասխանել է, որ դրանք իրենն են, քանի որ վճարել է այդ խողովակների համար, ու թող Մինասյանը համայնքապետարանից կրկին պահանջի:
Նախապատրաստվում են նյութեր: