Արցախը 2020 թվականի պատերազմից հետո գտնվում է ճգնաժամային իրավիճակում: Պետական գործառույթները հաճախ իրականացվում են պահի թելադրանքից ելնելով: Պետական մակարդակով կայացվող որոշումները հաճախ առօրեական են: Այս գործելաոճը անհեռանկարային է և չի կարող ապահովել ակնկալվող արդյունքը:
…Չի ստացվի շաբաթական երկու անգամ ՀՀ կառավարության մոտ հայրենիքից բռնի տեղահանված հայրենակիցների բողոքի ակցիաների առկայության դեպքում՝ գովազդել բնակարանաշինությունը Ստեփանակերտում:
Անընդունելի է Արցախի բարձրաստիճան պաշտոնյայի այն արտահայտությունը, ըստ որի՝ «Արցախի բնակչությունը պետք է իմունիտետ ձեռք բերի անորոշության մեջ ապրելու համար». դա ուղղակի հարվածում է անվտանգությանը, իսկ այս պարագայում բարեկեցությանը միտված բնակարանաշինությունն էլ, աշխատավայրի ստեղծումն էլ, մեղմ ասած, ջուրն են ընկնում: Բնակարանաշինությանը զուգահեռ՝ արդեն խոսվում է բնակարանների բաշխման հարցում խնամի-ծանոթ-բարեկամ հարաբերությունների մասին, կամ փոխհատուցումների հերթերը խախտվում են թիմակից լինելու կամ չլինելու պատճառով: Երբ պակասում է արդարության հանդեպ վստահությունը, այլևս ի՞նչ բարեկեցություն:
«Ապառաժ»-ի խմբագրականից