Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ իրավիճակը լարվել է Գեղարքունքի մարզի սահմանամերձ Վերին Շորժա համայնքում, և ադրբեջանցիները կրակում են գյուղի ուղղությամբ:
168.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ մոտ կես ժամ առաջ թշնամին կրակել է Վերին Շորժայի վերևի հատվածում կայանված տրակտորի ուղղությամբ: «Տրակտորը այդ հատվածից դուրս ենք բերել: Տուժածներ չկան: Այս պահին իրավիճակը հանգիստ է»,-ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավարը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: