Հնդկաստանում մեկնարկած արագ շախմատի Tata Steel Chess մրցաշարում, որին մասնակցում է 10 գրոսմայստեր, Լեւոն Արոնյանը հիանալի մեկնարկից հետո, երբ երեկ խաղացված երեք արագ պարտիայում հաղթել էր բոլոր մրցակիցներին, այսօր կրել է մեկ պարտություն, երկու պարտիա ավարտել ոչ-ոքի եւ 4,0 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:
Վաղը մրցաշարի մասնակիցները կանցկացնեն արագ շախմատի եւս երեք պարտիա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ