«Բաքվում գտնվում է մեկ վիրավոր հայ զինծառայող, որը վիրահատության կարիք ունի»,- այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է գնդապետ Բորիս Ավագյանը։
ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր 13 գերիների մասին, նրանից մեկը վիրավոր է՝ Բաքվում։ Ընդ որում, նրա առողջական վիճակն այնպիսին է, որ տեղափոխումն իրականացնել հնարավոր չէ այս պահին, ու, ըստ ամենայնի, նա կվիրահատվի Ադրբեջանում։
«Որքան գիտեմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորին վիրահատել, առողջական վիճակը կայունացնել, որպեսզի թույլատրելի լինի նրա տեղափոխումը։
Ադրբեջանական կողմը խոստացել է ռուսական կողմին վերադարձնել զինծառայողին»,- ասաց Ավագյանը։
Կարդացեք նաև
ՌԴ հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը նախօրեին բանակցել է ՀՀ-ի և Ադրբեջանի հետ։
Հրադադարը մինչև այժմ պահպանվում է։ Ավագյանը նշեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ լուրջ աշխատանքներ են գնում, հույս ունի, որ դրական ավարտ կունենա։ «Հաստատված 13 ռազմագերիների վերադարձի վերաբերյալ գնում է բանակցություն, որ նրանց տուն վերադարձնեն և աշխատանք է գնում՝ 24 անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ, որ հայտնաբերվեն և տուն վերադարձվեն»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: