Երեխաների սեռական բռնությունը կանխելու օրվան ընդառաջ (նոյեմբերի 18) Եվրոպայի խորհուրդը ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որտեղ երեխաներին և երիտասարդներին խրախուսում է «կոտրել լռությունը», երբ սեռական բռնության են ենթարկվում:
Մոտ 4 րոպե տևողությամբ «Լճի մոտ» ֆիլմը 8 տարի առաջ նկարահանված «Լիճը» ֆիլմի շարունակությունն է, որը թարգմանվել էր ութ լեզուներով և ցուցադրվել եվրոպական մի շարք հեռուստաալիքներով:
Նոր ֆիլմը թարգմանվել է հինգ լեզուներով: Նախագիծն իրականացվել է Հայաստանի, Ավստրիայի, Կիպրոսի, Պորտուգալիայի և Շվեյցարիայի խորհրդարանների աջակցությամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ