Ա1+. Հարգելի հայրենակիցներ, արյան պաշարների համալրման համար խնդրում ենք ներկայանալ արյունատվության. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տարածած հայտարարությունն է։ Շատերի կարծիքով պատճառը հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ վիրավորվածների թիվն է։
Վիճակը պարզելու համար այցելեցինք Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Մեզ հավաստիացրեցին՝ նման հայտարարություններ պարբերաբար են անում․ պետք է մշտապես դոնորների հոսք լինի, հատկապես խաղաղ ժամանակներում։
Արդյո՞ք կորոնավիրուսով վարակված լինելու կամ դրա դեմ պատվաստվելու պատճառով քաղաքացին կկարողանա դոնոր դառնալ․ մանրամասները՝ տեսանյութում: