Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը հանդիպել է Երեւանում գտնվող Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991 թվականի նոյեմբերին: Լիտվան մերձբալթյան միակ երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Անուշ Բեղլոյանն ընդգծել է հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների զարգացման կարեւորությունը, ինչպես նաեւ միջազգային կառույցներում համագործակցության շարունակականությունը:
Բարեկամական խմբի ղեկավարը երախտիքի խոսք է ուղղել լիտվական կողմին՝ համավարակի դեմ պայքարում, ինչպես նաեւ միջազգային կառույցներում ու 44-օրյա պատերազմի ժամանակ նյութական ու բարոյական աջակցության համար: ԱԺ պատգամավորն ընդգծել է հայ-լիտվական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Լիտվայի Սեյմասի փոխնախագահը նույնպես նշել է երկուստեք հարաբերությունների զարգացման կարեւորությունը, խորհրդարանների միջեւ գործակցության ամրապնդումը:
ԱԺ