Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆաշիստը դուք եք, եթե ինչ-որ մեկդ Նժդեհին մի բան կասի». Աննա Մայիլյան

Նոյեմբեր 18,2021 17:00

«Արդեն դժվարանում եմ որակումներ տալ, որովհետեւ այս ամենն իմ ուղեղում չի տեղավորվում… Բացի ատելությունից՝ ինձ մոտ ուրիշ բան չի արթնանում …Ես կարծում եմ, որ այժմ տեղի է ունենում սարսափելի մի բան, որի մասին ասում ենք դավադրություն, դավաճանություն: Սա մի ծրագիր է, որն իրագործվում է: Մենք՝ որպես հայ քաղաքացիներ, դաստիարակված ենք, որ ձայն չհանենք, ինչ է թե՝ ամեն բան չխառնվի, մինչդեռ այս ձայն չհանելու պատճառով ամեն ինչ էլ ավելի է խառնվում: Ձայն չհանելով՝ մենք բերում հասցնում ենք նրան, որ վաղը, մյուս օրը լինում է աղետալի մի բան…»,- «Հայելի» ակումբում ասաց ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Աննա Մայիլյանը՝ խոսելով երկրում տիրող իրավիճակի մասին:

Նա կոչ ուղղեց տղամարդ քաղաքական գործիչներին. «Քաղաքական գործիչներ, սիրելի պարոնայք, որ լոզունգներով ելույթ եք ունենում, շատ սիրուն խոսում եք, խելացի եք, բոլորիդ հետ կարելի է համաձայնել, ես որպես հայ քաղաքացի հարց եմ ուղղում ձեզ՝ ե՞րբ եք հավաքվելու մեկդ մյուսին ձեռք մեկնելու հանուն ազգայինի, ե՞րբ եք ոտքի հանելու ժողովրդին: Ոչ թե հանուն ապագա աթոռի հեռանկարի, այլ հանուն նրա, որ չունենանք նոր զոհեր, նոր գերիներ, թույլ չտանք, որ մեզ նվաստացնեն… Հայ զինվորն իր պատմության ողջ ընթացքում հայտնի է հերոսությամբ, ռազմական ճկուն մտքով, ախր գոնե այս երեք-չորս տարվա ընթացքում կարելի էր գիտությունը զարգացնել, իսկ հների մասին խոսակցությունները վաղուց հնացած են, նավթալինի հոտ է գալիս»:

Աննա Մայիլյանի ձեւակերպմամբ. «Երեք տարվա մեջ, ամենաառաջին հարցերը, որ կարեւոր պետք է լինեին երկրի համար՝ ռազմարդյունաբերությունն էր, սահմանների ամրությունը եւ գիտության զարգացման ինչ-որ մի նշույլ պետք է երեւար, ինչը չկա: Էլ չասեմ, որ ազգայինի մասին խոսելը դարձել է վիրավորանք… Ֆաշիստն էլ դուք եք, եթե ինչ-որ մեկդ Նժդեհին մի բան կասի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Աննա Մայիլյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930