ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այդ մասին Լինդեն հայտնել է Twitter-ի իր էջում:
«Վերջին զարգացումների վերաբերյալ լավ խոսակցություն ունեցա Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կոչ արեցի շարունակել ապաէսկալացումը: Վերահաստատեցի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների և իմ անձնական ներկայացուցչի միջոցով ընթացող գործընթացին»,- գրել է Լինդեն:
Ավելի վաղ նա գրառում էր արել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի մասին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Good conversation today with FM of #Azerbaijan @bayramov_jeyhun on recent developments in the region. Called for continued de-escalation. Reiterated support for process through Minsk Group Co-Chairs and my Personal Representative. #OSCE2021SWE
— Ann Linde (@AnnLinde) November 18, 2021